Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
29.01.2020 | 22:20

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) վարկածով 2019-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ազգային հավաքականի ավագ, Իտալիայի «Ռոմա»-ում հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։ Նա այս կոչմանն արժանացավ 9-րդ անգամ։ Լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը մասնակցում էին լրագրողները, Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները։ Մխիթարյանը հավաքել է 109 միավոր։ 5 միավոր պակաս հավաքել ազգային հավաքականի և Գերմանիայի «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հավաքականի և Ղազախստանի «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 61 միավորով երրորդն է։


Ամփոփվել են նաև լավագույն մարզչի քվեարկության արդյունքները. լավագույնը «Արարատ Արմենիա»-ի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականը նախկինում ղեկավարած Վարդան Մինասյանն է։

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ